Պատերազմից հետո խորացավ հասարակական դեգրադացումը. քաոսային անվստահության մթնոլորտ է. Բագրատ Սրբազան

«Բոլոր տեսակի գործողությունների, ինչպես նաև հասարակական կյանքում տեղի ունեցող երևույթների հիմքն իր բովանդակությամբ հոգևոր է, և ճգնաժամ է այնտեղ: Եթե մենք կարողանում ենք դա հաղթահարել, ամեն ինչ պարզ աչքով կդիտարկվի: Ի՞նչ է այսօր տեղի ունենում մեր կյանքում: Պատերազմի աղետալի ելքից հետո, կարելի է ասել, ավելի խորացավ հասարակության դեգրադացումը»,-«Հայկական օրակարգի» «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» քննարկման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ առաջինը՝ կորցնելու վախի զգացողությունը, առկայությունն է, և այն փորձում են թաքցնել այս կամ այն պատճառների թիկունքում:

«Երբ նայում ես, որ երկրիդ կառավարիչները պատասխանատվություն չեն կրում, պատասխանատվության զգացումն այս կամ այն ձևով ցաքուցրիվ են անում բոլորի վրա, որպես քաղաքացի՝ կարծես դու ես ընտրում այդ տիրույթը: Եթե տեսնում ես, որ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանատվություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանատվությունը կրելուց: Շատերը մոտենում, ասում են՝ ե՞րբ ենք այս հարցերը լուծելու: Այսինքն, դեպի դիմացինն է՝ «երբ եմ հարցը լուծելու» մտածողություն չկա: Անպատասխանատու պատասխանատվության բացակայությունը նաև բերում է համատարած անվստահության:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս