Բաժիններ՝

Շրջակա միջավայրի նախարարությունը գարնանային ծառատունկ է իրականացրել 4 անտառտնտեսության տարածքում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Երկրի օրվա առթիվ նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում ապրիլի 23-ին տնկվել են սոճիներ և հացենիներ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ծառատնկման աշխատանքներ իրականացվել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունների տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930