Բաժիններ՝

Ապացուցելու բան ունեի ինքս ինձ. Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան

«Աննկարագրելի տպավորություններ ունեմ այս հաղթանակից հետո: Մենք մեզ խոսք էինք տվել, որ բոլորս պետք է մեդալ նվաճեինք: Անբացատրելի է այս ամենը, քանի որ առաջնությունը հայրենիքում է, ջանք ու եռանդ չէինք խնայել: Ինձ համար առավել կարևոր էր, քանի որ նոր քաշային կարգում էի հանդես գալիս: Նախորդ տարվա համեմատ ապացուցելու բան ունեի ինքս ինձ լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Հայ ծանրորդը շեշտեց, որ ամեն ինչ կրկնակի ոգևորիչ է, ընտանիքի անդամները, հայրենակիցներn իրենց աջակցությամբ ոգևորել են մարզիկներին երևանյան մրցաշարում:

«Զգացել եմ, թե ինչպես են բոլորն աջակցում: Հարազատ պատերը մեզ օգնեցին՝ լավ հանդես գալու»,-ասաց նա:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ ՍամվելԳասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: Նա պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ և 175 կգ: Գասպարյանն այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր:  Գյումրեցի մարզիկը ոսկի նվաճեց նաև հրում վարժությունում` բարձրացնելով 211 կգ և 220 կգ: Երկամարտի 395 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս