Բաժիններ՝

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, մեկնարկը՝ 17:30-ին, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: Պայքարը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս