
Սևանա լճի մակարդակը վերջին վեց օրերի ընթացքում բարձրացել է 2 սանտիմետրով

2023 թվականի ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է մեկ սանտիմետրով՝ հասնելով 1900 մետր 35 սանտիմետր նիշին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄ «հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի ապրիլի 18-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 35 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։
Այս տարվա հունվարից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով արդեն Սևանա լիճ է տեղափոխվել 19 միլիոն 459 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։
Խոսրով Խլղաթյան