Բաժիններ՝

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ երևանյան մրցաշարի պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը։

Միևնույն ժամանակ Կոնֆլիտին ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության համար Երևանում գտնվող բոլոր պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ։

«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապվի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնֆլիտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930