39 -ամյա Դավիթ Դ.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 13-ին Շիրակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա Դավիթ Դ.-ին: Նա փետրվարի 14-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: