Բաժիններ՝

Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրը հայտեր է ընդունում

Ինժեներական քաղաքում իրականացվում է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ճարտարագիտությունը։

Դասընթացն իրականացվելու է ավիամոդելավորում, ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն ուղղություններով:

Աշակերտները հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով ու կյանքի կոչել իրական նախագծեր:

Դասընթացի տևողությունը 6 ամիս է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։

Ինժեներական քաղաքի «Ինժեներական դպրոց»-ի ուսումնական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս