«Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։ Գոնե ձայնդ կտրի ու մարդկանց էշի տեղ մի դիր»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը, որ Պուտինը քեզ ասել է․ «Նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։

Սա քո բառերն են։

Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։

Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Գոնե ձայնդ կտրի ու մարդկանց էշի տեղ մի դիր»։

Տեսանյութեր

Լրահոս