![](/banners/BeFunky-design.jpg)
Վերին Լարսի ռուսական հատվածում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108506.jpg)
Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:
Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: