Երեկվա տեղի ունեցածը Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին. Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, երեկվա տեղի ունեցածը Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ, որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին։

Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է.

– մի կողմից զոհի կերպարում կհայտնվես առանց պատասխանատվության հատկապես Իրանի առաջ,

– միջանցք տալը կդիտվի լեգիտիմ սեփական ժողովրդիդ առաջ, հիմնավորելով, թե չկարողացանք պահել,

– Բաքվին միջանցքի տվածդ խոստումը կիրականացնես։

Դեռևս այսքանը։

Երբեք չգիտես՝ իրականում փոխպայմանավորված վիճակում սադրանքի իրական հեղինակը ով է և որ կողմը»:

Տեսանյութեր

Լրահոս