Երևան-Լիոն բարեկամությունը նոր շունչ է ստանում. Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Լիոնի այգի: Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Էրեբունի վարչական շրջանում 2011 թ. բացված հանգստի գոտին մայրաքաղաքում Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշն է: Ի նշան երկու քաղաքների զարգացող ու ամրապնդվող ընկերության և բարեկամության՝ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն խորհրդանշական ծառեր են տնկել Լիոնի այգում:

«Այս ծառը խորհրդանշում է այն բարեկամությունը, որն ունեն Լիոնն ու Երևանը: Ծառը պետք է մեծանա և զարգանա, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեր բարեկամական կապերը կլինեն երկարատև, կզարգանան ու կընդլայնվեն»,- նշել է Գրեգորի Դուսեն:

«Սա մեր ընկերության խորհրդանիշն է. Երևանի ու Լիոնի միջև դեռևս 1990-ական թվականներից շատ կայացած համագործակցություն կա և, այո՛, ընկերություն բառն ավելի բնութագրիչ է այս հարաբերություններին: Սա նաև խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, որը գալիս է շատ վաղեմի ժամանակներից»,- նշել է Տիգրան Ավինյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930