Բաժիններ՝

ԱՄՆ-ն լրտեսում է Զելենսկուն. CNN

ԱՄՆ-ն գաղտնալսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումները, պնդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի արտահոսած տվյալները։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ հետախուզության զեկույցում, որի աղբյուրը ռադիոտեխնիկական հետախուզությունն է, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնել Ռուսաստանի Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին», քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենքեր, որոնք կարող են հասնել այդ հեռավորությանը։

CNN-ը գրում է, որ նման տեղեկատվությունը կարող է բացատրվել հանգամանքով, որ ԱՄՆ վերապահումներ ունի Ուկրաինային հեռահար հրթիռային համակարգեր տրամադրելու հարցում։

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինայի Զինված ուժերը դրանք կօգտագործեն ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար:

Միաժամանակ ընդգծվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները խորապես հիասթափված են ամերիկացիների նման պահվածքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս