Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով
Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախկինում, երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։
Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում ինձ պահելու համար անհրաժեշտ պատիժ չկա։ Նախկինում սահմանված պատժի չեղարկման շնորհիվ ես Սիլվիրի բանտ մտնելուց հետո (մեծ հավանականությամբ) ազատ եմ արձակվելու»։