«Փետով էլ լինի՝ կռվելու ենք, Սյունիքը չե՛նք տալու, ոսկորներով էլ պահելու ենք». սյունեցի

«Սյունիքից մինչև Երևան վտանգի մեջ գալիս եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ Մհերը: Նրա հետ Երևանում պատահաբար հանդիպեցինք, բայց ցանկացավ իր մտահոգությունները փոխանցել:

«Ես Որոտան գյուղից եմ, խի՞ պետք է գնամ 50 կիլոմետր ֆռամ, Կապանով, Տաթևի խաչմերուկով գամ Երևան: Խի՞ Որոտանով չեմ գալիս, որովհետև Որոտանը տվել են, Շուռնուխը տվել են, հես ա Վայքն էլ կտան, Եղեգնաձորն էլ կտան, Երևանն էլ կտան, ոչ մեկը Սյունիքի տեղը չի իմանում…»,- ասաց որոտանցի երիտասարդը:

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել էր Սյունիքի մարզում ադրբեջանցիների առաջխաղացմանը, նշել, որ սահմանի 12 կիլոմետրանոց հատվածից 7-ում տեղակայման կետերը հստակեցված են, իսկ մյուս 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Ուստի սյունեցի երիտասարդին հարցրեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, թե ինչ իրավիճակ է Սյունիքում.

«Փաշինյանն այդ 7 կիլոմետրի տեղը գոնե գիտի՞, որ նման հարց է բարձրացնում, Փաշինյանը 7 կիլոմետրի տեղը չգիտի: Եթե ինքն այսօր Սյունիք մտներ, այդ վտանգը տեսնելով՝ ինքը կմտածեր, որ վաղը-մյուս օրը դու քո երեխուն չես կարող ասել՝ գնա մի հատ խանութ, հաց առ արի, երեխուդ հետևից մի 15 հոգի էլ մարդ գնա, որովհետև վտանգը շատ մեծ է:

Կարդացեք նաև

Թշնամին իմ տան դեմը կանգնած է, այսօր իմ ծնողներն այնտեղ են ապրում, այգի ունեմ, անասուններ ունեմ, որտե՞ղ թողնեմ գամ…»:

Որոտանի բնակիչն անդրադառնալով այսօրվա իշխանությունների տված խոստումներին և նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին՝ ասաց.

«Հենց ընտրություն է գալիս, սաղ վագր են դառնում, ընտրեք՝ լավ է լինելու, ապագա կա, ի՞նչ ապագա, որպես վարչապետ՝ քեզ կարո՞ղ ենք մի անգամ ռեալ տեսնել, 2 բառ փոխանակել, էնի վարչապետ չի մեր համար, ես իրեն չեմ համարում վարչապետ: Առաջվա իշխանությունից ես գոհ եմ, որ առաջվա իշխանությունը լիներ, այսօր սենց չէր լինի:

Ընտրությունների ժամանակ, ձեր շահի համար սարեր-ձորեր եք խոստանում՝ հես ա թուրքը մի 5 կիլոմետր հետ կգնա, բայց ընտրությունն ավարտվում է, թուրքը մի 10 կիլոմետր առաջ է գալիս, ոչ թե հետ է գնում: Մենք իրենից լավ բան չենք սպասում, առաջվանը մեր համար ավելի լավ ա, ես կցանկանամ, որ առաջվա իշխանությունը լինի, առաջ մենք նման բան չենք տեսել: Տալով գնում է, մինչև ո՞ւր պետք է տա, գոնե այսքանով «Եռաբլուրի» դուռը փակվի»:

Խոսելով թշնամի պետության ղեկավարի հայտարարությունների, մասնավորապես, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, Որոտանի բնակիչն ասաց, որ իրենց կյանքի գնով պայքարելու են և Սյունիքից մի թիզ հող չեն զիջելու.

«Մենք Սյունիքից ենք, մեր շահերը պաշտպանելու ենք, փետով էլ լինի՝ կռվելու ենք, մենք Սյունիքը չե՛նք տալու, ոսկորներով էլ պահելու ենք Սյունիքը… Սերժից են բողոքում, նա տղա է, մեծատառով տղա է Սերժը, ինքը Սյունիքի տեղը գիտի, իմ համար մեծատառով տղա է, եթե Սերժը լիներ, հանգիստ կապրեինք, չէինք մտածի, որ թուրքը Սյունիքում կանգնած է…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս