Բաժիններ՝

Այս տարվա առաջին եռամսյակում Սևան համայնքի ղեկավարի կողմից տրվել է 98 թույլտվություն

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր լիազորությունների շրջանակներում 2023 թվականի առաջին եռամսյակում շինարարության և առեւտրի ոլորտում տվել է 98 թույլտվություն։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքաշինության բնագավառում համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է 14 շինարարության, 1 քանդման, 22 ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման, 5 ավարտական ակտի թույլտվություն։

Առևտրի և ծառայությունների բնագավառում համայնքի ղեկավարի կողմից տրվել է ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 25, ծխախոտի արտադրանքի վաճառքի՝ 23, հանրային սննդի կազմակերպման և իրացման՝ 2, հեղուկ վառելիք վաճառքի՝ 4, թանկարժեք մետաղների վաճառքի՝ 1, տեխնիկական հեղուկների վաճառքի՝ 1 թույլտվություն։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս