Բաժիններ՝

Իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել կանխելու սպանության դեպքերը․ Դատախազություն

2022 թվականին սպանության դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 3,4 տոկոսով։

«Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8 տոկոսով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում՝ աճել 6-ով կամ 17.6 տոկոսով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40)»,- նշում է դատախազությունը։

Գլխավոր դատախազության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպանության դեպքերի զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա։

«Սպանությունների մի մասն արդյունք են տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով, իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված մահվան ելքը կանխելուն։ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված սպանության 58 դեպքից 45-ը բացահայտվել է, չի բացահայտվել 13-ը, որոնցից 4-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստին»,- ասված է հաղորդման մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930