46-ամյա Յուրի Դ.-ն հայտնաբերվել է Երևանում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 46-ամյա Յուրի Դ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: