![](/banners/BeFunky-design.jpg)
Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակը 250 000 ռուբլով հանվել է աճուրդի
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/befunky_collage_2023_03_17t122027_592.thumb_.jpg)
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հանրահայտ կարմիր պիջակը հանվել է աճուրդի, հայտնում է litfund.ru-ն։
Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։
«Լավ վիճակ, օգտագործման հետքեր։ Ներկայացված նմուշը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ», – ասվում է նմուշի նկարագրության մեջ: