Մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը 4-րդն է երիտասարդների ԱԱ-ում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ավարտեցին ելույթներն աշխարհի երիտասարդների առաջնությունում:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության մրցումային վերջին օրը առանձին վարժությունների զուգափայտերի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ էրիկ Բաղդասարյանը գրավեց 4-րդ տեղը: Նա հավաքեց 13,633 միավոր: Առաջին տեղում 13,733 միավորով Կոլումբիայի ներկայացուցիչ Անխել Բարախասն է:
Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով ԱԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր: Նա առաջինն էր օղակների և նժույթ-թափերի վարժությունում:
Նժույգ-թափերի վարժության արծաթե մեդալակիրը Մամիկոն Խաչատրյանն է:
Ավելի վաղ Աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րդը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր: