«Աքշեներին վախեցնողը դեռ չի ծնվել». Աքշեներն՝ Էրդողանին

Մարտի 31-ին՝ լուսադեմին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զեյթինբուրնու շրջանում գտնվող «Լավ» կուսակցության (İyi Parti) կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Միջադեպից հետո մեծ աղմուկ է բարձրացել, ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Հայտնի է դարձել, որ հարձակում գործած անձն անմիջապես դիմել է փախուստի։

Դեպքի առնչությամբ ԼԿ-ի ղեկավարությունը մեղադրել է նախագահ Էրդողանին և իշխող կուսակցությանը։

Ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ իրենց զորակցությունն են հայտնել ԼԿ-ին՝ գրառումներ կատարելով իրենց սոցիալական ցանցերի էջերում։

ԼԿ ղեկավար Մերալ Աքշեները հարձակումից հետո հրապարակայնորեն դիմելով Էրդողանին՝ ասել է․ «Այս գարշելի համակարգի շարունակության դեպքում այսօր մենք, վաղը՝ դուք․․․/եք տուժելու-խմբ․/։ Աքշեներին վախեցնողը դեռ չի ծնվել։ Պարո՛ն Ռեջեփ, չեմ վախենում»։

Տեսանյութեր

Լրահոս