
Պիցայի խմոր

Բաղադրիչները
Ալյուր- 500 գրամ
Ձիթապտղի յուղ- 40 մլ
Աղ
Չոր խմորիչ- 5 գ
Արագ գործող խմորիչ։
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել, ավելացնել աղը, խմորիչը և ալյուրի մեջտեղում փոս անել, լցնել 300 մլ ձիթապտղի յուղի հետ խառնած տաք (ոչ եռման) ջուր:
Կամաց-կամաց խառնել, հավաքելով ալյուրը եզրերից։
Սեղանի վրա ալյուր ցանեք և խմորը տեղափոխեք ալյուրի վրա։ Լավ հունցել, մինչև խմորը դառնա հարթ, ձեռքերին չկպչի:
Խմորը տեղափոխեք խորը տարայի մեջ, ծածկեք սննդի համար նախատեսված պոլիէթիլենից թաղանթով և դրեք տաք տեղում:
Մեկ ժամ անց խմորը պետք է ավելանա ծավալով ավելի քան 2 անգամ:
Այժմ խմոր պետք է տրորել ձեռքերով, որպեսզի օդը դուրս գա խմորի մեջից։
Խմորը պատրաստ է։