Պիցցա Կալցիոնե
Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ
Ալյուր- 2 բաժակ
Շաքարավազ- 1 ճ/գ
Տաք կաթ- ¾ բաժակ
Չոր խմորիչ- 1 ճ/գ
Ձիթապտղի յուղ- 3 ճ/գ
Աղ
Միջուկի համար
Պանիր- ռոքֆոր կամ մոցարելլա
Պահածոյացված լոլիկ
Խոզապուխտ կամ տապակած սունկ՝ ըստ ճաշակի
Ռեհանի տերև՝ ըստ ցանկության
Օրեգանո
Ռոզմարին
Տոմատի մածուկ
Ձիթապտղի յուղ
Մանր կտրատած թթու վարունգ
Պատրսատման եղանակը
Տաք կաթի մեջ անհրաժեշտ է խառնել խմորիչը շաքարավազի հետ և թողնել 10 րոպե։
Այնուհետև հունցել խմորը՝ ավելացնելով մի քիչ ձեթ և մի պտղունց աղ։
Միջուկի համար նախատեսված սննդամթերքը կտրատեք։
Խմորը գրտնակեք և բացեք մեծ բարակ շրջանակի տեսքով, խմորի կես հատվածի վրա տոմատի մածուկ քսեք և լցրեք միջուկը, վրան ծաղ տալ օրեգանո և ռոզմարին։ Կարող եք ավելացնել նաև ռեհանի մի քանի տերև։
Այնուհետև խմորի մյուս հատվաշով ծածկեք միջուկը, ծայրերը սեղմեք պատառաքաղով՝ գեղեցիկ տեսք ստանալու համար։
Տոմատի մածուկին մի քիչ ձիթայուղ ավելացրեք, խառնեք և քսեք պիցցայի վրա և թխեք 200 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 10 րոպե։