Բաժիններ՝

Հավի բուդը՝ խմորի մեջ

Բաղադրիչներ

Հավի բուդ- 6 հատ

Սունկ շամպինիոն- 250 գ

Կաթ- 3 ճ/գ

Կարագ- 40 գ

Շերտավոր խմոր

Կարտոֆիլ- 6 հատ

Սոխ- 1 հատ

Բուսական յուղ

Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել և խաշել։ Սոխը և սունկը մանր կտրատեք։ Սոխը տապակեք, այնուհետև ավելացրեք սունկը և շարունակեք տապակել։ Աղ անել։

Խաշած կարտոֆիլը կարագով տրորել, ավելացնել կաթը և համեմունքները՝ ըստ ճաշակի։

Ստացված զանգվածը խառնել տապակած սնկի և սոխի հետ։ Թողնել սառչի։

Հավի ազդրերը լվացեք, չորացրեք խոհանոցային անձեռոցիկներով, համեմեք աղով և պղպեղով, այնուհետ( բուսայուղի մեջ տապակեք։

Գրտնակել փափուկ շերտավոր խմորը և բաժանել 6 քառակուսիների՝ յուրաքանչյուր հավի համար մեկ խմոր։

Կտրատած խմորի մեջտեղում դնել սնկով և կարտոֆիլով պատրաստված մի փոքր խյուս, ապա ոտքը դնել մեջտեղում՝ ոսկորը դեպի վերև։

Խմորը փաթաթում ենք միջուկի շուրջը՝ ձևավորելով տոպրակ, պարկ։ Ծայրերն ամրացրեք թելով կամ փայտիկներով։

Ջեռոցի համար նախատեսված ձևամանի մեջ փայլաթիթեղ փռեք կամ թխվածքի համար նախատեսված թուղթ և պատրաստած խմոր-պարկերը շարեք ձևամանի մեջ։ Խմորից դուրս մնացած հավի ոսկորները փաթաթեք փայլաթիթեղով, որպեսզի չայրվի։

Այն տեղափոխեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թողեք եփվի 15–20 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս