Ո՞րն է խաղաղությունը՝ ՀՀ ամբողջական կապիտուլյացիան և Արցախի ամբողջական հանձնո՞ւմը. Տիգրան Աբրահամյան

«Խաղաղության պայմանագրի հնարավորությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանն ընդունի ադրբեջանական բոլոր պահանջները, այսինքն՝ եթե Հայաստանն ընդունի Արցախի ինտեգրացիան, կամ, այսպես ասած,  ադրբեջանացումը, ադրբեջանական պահանջները՝ Հայաստանում ադրբեջանցիների տեղակայման հետ կապված»,- անդրադառնալով կառավարության հերթական նիստում «խաղաղության պայմանագրի» մասին Փաշինյանի հերթական հիշատակմանը՝ 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը, սակայն, նկատեց, որ դա նաև իշխանության համար է լինելու ինքնասպանություն, մինչդեռ այս իշխանությունները շարժվում են իրենց իշխանությունն ամեն գնով պահելու տրամաբանությամբ:

Այս համատեքստում նա ուշադրություն հրավիրեց իշխանությունների կողմից իրարամերժ հայտարարություններին՝ նկատելով.

«Երկար խոսում են էսկալացիայի մեծ հավանականության մասին, Ադրբեջանի կոշտացող հռետորաբանության մասին և վերջում ասում՝ գնալու ենք խաղաղության ճանապարհով. ո՞րն է խաղաղությունը՝  Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա՞ն է, Արցախի հանձնո՞ւմը»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս