Ինչպես է արձագանքել Ռուսաստանը ՀՀ տարածքում իր երկու զինծառայողների թիրախավորման փաստին. մեկնաբանում է Զախարովան

«Կան արձագանքի տարբեր եղանակներ, պարտադիր չէ՝ այն լինի բարձրախոսի մոտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ադրբեջանցիների կողմից ռուս երկու զինծառայողներին թիրախավորելուն:

Հիշեցնենք, որ «Տոգարմա» տելեգրամյան ալիքը գրել է, որ ռուսական կողմը դիմել էր ադրբեջանական կողմին՝ թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացնել, Ադրբեջանը սկզբում թույլատրել է, այնուհետ հայտնել, որ կորած հայ զինծառայողն արդեն իրենց մոտ է:

Ավելին, ըստ տելեգրամյան ալիքի, ադրբեջանական զինուժն ինքն է մատնանշել, որոշել ռուսական զինուժի ժամանման կետը, վայրը: Տեղ հասնելուն պես ռուսական զինուժն ընկել է ադրբեջանական թիրախավորված կրակի տակ, նախազգուշական կրակոցներ չեն եղել: Այսինքն, եղել է նախապես ծրագրված դարանակալում: Ադրբեջանական կողմը չէր կարող շփոթել ռուսական զինծառայողներին հայ զինծառայողների հետ, քանի որ շատ լավ գիտեին նրանց ժամանման վայրը, ժամանակը, եթե չասենք՝ իրենք էին այդտեղ հրավիրել ռուս զինծառայողներին: Ադրբեջանական կողմի թիրախավորման արդյունքում ռուս զինծառայողները վիրավորում են ստացել գլխի շրջանում:

Զախարովան ասաց, որ տեղի ունեցածի հանգամանքները հստակեցվում են ՌԴ  ՊՆ մակարդակով:

«Ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում պետք է սպասենք այդ հետաքննության արդյունքներին, և երբ դրանք լինեն, ես կկարողանամ մեկնաբանել:

Ինչ վերաբերում է արձագանքին՝ կտրուկ, մեղմ, տարբեր, տարբեր դեպքերում տարբեր միջադեպերին տարբեր արձագանք է լինում: Կա նաև շատ փոքր, բայց կարևոր նրբություն՝  արձագանքը լինում է ոչ միայն հրապարակային, մեր երկխոսությունը զարգանում է գրեթե անխափան ռեժիմով: Հուսով եմ՝ չեք կարծում, որ եթե չի ասվում բարձրախոսի մոտ, ապա չի ասվում նաև հեռախոսով, տետ ա տետ, գրագրության ընթացքում և այլն: Ուստի մեզ մոտ տարբեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ կան մեր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ  տեղ հասցնելու տարբեր եղանակներ»,- ակնարկեց Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031