«Ադրբեջանը հայտարարում է, թե իբր Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան. նման ձևակերպումը ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Ասում են, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան: Նախ նման ձևակերպումները ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն ՀՀ Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Ներկայումս ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր կա ՀՀ ազգային ժողովում, իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս