Բաժիններ՝

Բադրիջանով լազանիա

Բաղադրատոմս

Բադրիջան- 6 հատ

Տավարի միս աղացած- 1 կգ

Հալվող պանիր- 400 գրամ

Տոմատի մածուկ

Լոլիկի սոուս կամ լեչո

Բուսական յուղ

Սոխ- 1 գլուխ

Սխտոր- 2 պճեղ

Գազար- 1 հատ

Աղ, սև և կարմիր պղպեղ,

Պատրաստման եղանակը

Բադրիջանը լվանալ, երկարությամբ նեղ շերտերով կտրատել։ Աղ անել, թողնել դառնությունը դուրս գա, կրկին լվանալ, քամել, չորացնել։

Թաթախել ալյուրի մեջ և բուսայուղի մեջ տապակել, դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա։

Բուսայուղի մեջ սոխն ու քերիչով անցկացրած գազարը տապակել, սխտորը աղ ու համեմունքներ ավելացնել, այնուհետև ավելացրեք աղացած միսը ու տապակեք։ Անհրաժեշտության դեպքում աղն ավելացնել։ Տապակելուց հետո կես բաժակ ջուր ավելացրեք, որպեսզի միսը եփվի։ Այնուհետև ավելացրեք լոլիկի սոուսը և երկու ճաշի գդալ տոմատի մածուկը։ Եփեք 20-25 րոպե։

Վերցրեք ջեռոցի համար նախատեսված քաղակուսի աման, որպեսզի պատրաստեք լազանիան։

Առաջին շերտի վրա լցրեք մսով պատրաստած միջուկի ջրային զանգվածը, վրան ծածկեք բադրիջանի շերտերով, այնուհետև վրան լցրեք մսով զանգվածը, ապա քերած պանիր։ պանիրի վրա ներից շարեք բադրիջանի շերտերը, վրան՝ մսով սոուսը, պանիր։ Շարունակեք նույն հերթականությամբ նաև մյուս մասը։ Վերջին շերտը պետք է ծածկել պանրով ու դնել ջեռոցը 20-25 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս