Հայաստանի 2023թ. բյուջեով Արցախին տրվող գումարը կրճատվել է 20 միլիարդ դրամով. Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ արդեն 100 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

«Ցեղասպանության, բռնի տեղահանման և վերջնական հայրենազրկման իրական նպատակով արդեն 100 օր Ադրբեջանի մարդակեր իշխանությունները շրջափակել են Արցախի Հանրապետությունը։ Անվտանգայինից զատ, ժամ առ ժամ խորանում են Արցախի հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները, դրանք ավելանում են 44-օրյա պատերազմի հետևանքով արդեն իսկ առաջացած խնդիրներին։ Շրջափակման 100 օրերի ընթացքում արդեն իսկ արձանագրվել և շարունակում են խորանալ, հումանիտար, սոցիալ-տնտեսական բացասական մի շարք խնդիրներ»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ թշնամու կողմից Արցախում գազի, էլեկտրաէներգիայի դիվերսիոն անջատումներն իրավիճակը հասցրել են հումանիտար աղետի, առաջ բերելով գոյաբանական նոր սպառնալիքներ։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ավելանում են անվտանգային սպառնալիքներն ու տնտեսվարման անլուծելի խնդիրները։

«Չնայած իրականացվող պետական ծրագրերին ու գործող հարկային արտոնություններին, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում շուրջ 800 տնտեսվարող սուբեյկտներ՝ ընդհանուրի գրեթե 20 տոկոսը, դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ մնացածը գործում են մասնակի ծավալով։ Այսպիսով՝ շուրջ 2700 արցախցիներ դարձել են գործազուրկ՝ կորցնելով իրենց կայուն աշխատանքն ու եկամուտները։ Պետական բյուջեի պլանավորվածից շուրջ 25 տոկոսով կամ 1,3 մլրդ դրամով պակաս են հավաքագրել։ Եվ այս ամենը քաղաքակիրթ մարդկության աչքի առջև, մարդասիրական միջազգային իրավունքի լկտի ոտնահարմամբ։

Կարդացեք նաև

ՀՀ օրվա իշխանությունն էլ խոսում է 44-օրյա պատերազմից հետո Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության որոշակի աճերի մասին։ Չմոռանանք, որ 2023 թվականին նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման համեմատ այս տարվա նախատեսվածը պետական բյուջեով շուրջ 20 մլն դրամով պակաս է կամ կրճատվել է 14 տոկոսով»,- շեշտեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս