Բաժիններ՝

Ռիզոտտո շամպինիոնով

Բաղադրիչներ

Բրինձ – 300 գ

Շամպինիոն – 300 գ

Սոխ – 1 հատ

Կարագ – 100 գ

Չոր սպիտակ գինի – 200 մլ

Հավի արգանակ – 1 լիտր

Աղ, թարմ խոտաբույսեր

Արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Սոխը տապակել, ավելացնել կտրատած սունկը, քիչ անց ավելացնել նաև բրինձը։

Այնուհետև ավելացրել գինին և մեկ շերեփ հավի արգանակ: Եփել՝ ավելացնելով ևս մի շերեփ հավի արգանակ:

Երբ գինին և արգանակը գոլորշիանան, կարող եք կրկին ավելացնել արգանակ։

Մատուցել թարմ կտրատած կանաչիով՝ ըստ ճաշակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս