Բաժիններ՝

Մարիա Զախարովա. ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագիծը խաթարում է ռազմավարական կայունությունը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախաձեռնությունը անմիջականորեն սպառնում է համաշխարհային ռազմավարական կայունությանը։ Նա կոչ արեց ԱՄՆ-ին հրաժարվել տիեզերքում զենք տեղակայելու իր ծրագրերից։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մշակել և տեղակայել հակահրթիռային պաշտպանության «Ոսկե գմբեթ» (Golden Dome) նոր համակարգը: Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթի ժամանակ։

«Որպես գլխավոր հրամանատար՝ ես կենտրոնացած եմ ապագայի ամենահզոր բանակի ստեղծման վրա: Որպես առաջին քայլ՝ Կոնգրեսին խնդրում եմ ֆինանսավորել «Ոսկե գմբեթ» ամենաարդիական հակահրթիռային պաշտպանության վահանը մեր հայրենիքը պաշտպանելու համար, որն ամբողջությամբ պատրաստված կլինի ԱՄՆ-ում», – նշել էր նա։

Թրամփի խոսքով՝ այդ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրեր ուներ դեռ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը (այդ պաշտոնն զբաղեցրել է 1981-ից մինչև 1989 թվականը), սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաները թույլ չեն տվել իրականացնել այս նախագիծը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս