
«Սա լուրջ պարտություն է: Հերթական պարտություն»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պուտինն այսօր հրահանգել է նոր լիցք հաղորդել Ռուսաստան (Դաղստան) – Ադրբեջան – Իրան տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներին:
Մինչդեռ Երևանը այս հարցի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի հետ աշխատելու փոխարեն Նյու-Դելիին է խնդրում «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան Հայաստանով անցկացնել: Ճիշտ է, Հնդկաստանն այս ռազմավարության մեջ կարևոր դերակատար է, սակայն տարածաշրջանային կտրվածքում՝ ոչ առաջնային: Հարավային Կովկասը Հնդկաստանի համար աշխարհաքաղաքական օյկումենա չէ:
Այստեղ անհրաժեշտ է պայմանավորվել այլ ակտորների հետ:
Մեծ հաշվով, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքն ու, մասնավորապես դրա մաս կաղմող Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքը գնալով ավելի ու ավելի քիչ է դիտարկվում որպես հաղորդակցություն, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:
ՈՒ սա լուրջ պարտություն է: Հերթական պարտություն»: