Բաժիններ՝

«Նմանի պատասխանը լռությունն է, բայց…». Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի պատասխանը՝ Արմեն Խաչատրյանին

Սյունյանց թեմից Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը 168.am հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը լրագրողի հետ զրույցում պատասխանելով  հարցին, թե կա՞ն «կրիստալ» տեսակի թմրանյութ օգտագործող պարեկներ, ասել է, թե կրիստալ օգտագործող «հոգևորական էլ է լինելու»։

«Երեկ ԶԼՄ-ներով իրեն պատգամավոր համարող մեկը հոգևորականներին մեղադրեց թմրամոլութեան մէջ: Ինչպես ասում են՝ նմանի պատասխանը լռությունն է, բայց որպեսզի մեր հասարակությունը այդ տեսակ հերյուրանքի պատճառով մոլորության մեջ չընկնի, մենք առակով կպատասխանենք, որպեսզի դիվահարների մոլորությանը չտրվեն…

Ասում են՝ աղբաճանճին հարցրեցին, թե ծաղիկներ որտէ՞ղ կան, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

– Ծաղիկների տեղ բնավ չգիտեմ, բայց ինչքան ուզեք՝ աղբի տեղ ցույց կտամ ձեզ: Մեղուին հարցրեցին, թե՝ աղբ որտէ՞ղ կա, մեղուն զարմացած ասաց.

– Ինչքան ուզեք երփներանգ ծաղիկների տեղ ցույց տամ, պարզապես ես չգիտեմ՝ ինչ է աղբը:

Սողոմոն Իմաստունն մեզ ասում է.

– Երբ հիմարին խրատում ես, նա ավելի շատ ատելու է քեզ, իսկ երբ իմաստունին ես խրատում, նա առավել իմաստուն կդառնա։ Ի վերջո, մեծագույն խաբեությունը ինքնախաբեությունն է: Մարդահաճությունը կամ երեսպաշտությունը մեծագույն մեղք է, որից հեռու թող պահի բոլորիս մարդասեր Աստված»,- նշեց քահանա Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս