«Արա՛, քյասիբի հաշվին մեծացաք 2018-ից էս կողմ, քյասիբին ավելի եք սնանկացնում, որ պայքարող տեսակ չլինի». Պն նախկին շենքի բնակիչ
Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները բողոքի հերթական ակցիան այս անգամ անցկացրեցին կառավարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում էին, որ իրենց թույլ տան կամ վերադառնալ ՊՆ նախկին շենք և այնտեղ շարունակել բնակվել, կամ ապահովեն բնակարաններով.
«Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում այդ ի՞նչ հապճեպություն կար, որ տարածքը տրամադրեցին ՊԵԿ-ին: 127 ընտանիքում քանի՞ զինվոր կա, քանի՞ կռվող տեսակ կա, խի՞ եք գցում փողոցները, որ վաղը պայքարելու տեղ չունենա՞ն, չիմանա՞ն՝ ինչի համար են պայքարում:
Աստված չանի, բա որ վաղը մի հատ կայծ եղավ, կռիվ եղավ Ադրբեջանի հետ, ի՞նչ ես անելու: Էդ նույն 127 ընտանիքը ֆռռան, վիզը կոխեն համապատասխան մարդկանց հետևնե՞րը, հա՞: Բա անտեր են թողնում, բա ներքին ընդվզումը հենց այդտեղից է սկսվում: Կառավարություն, քանի ուշ չի՝ փոխե՛ք ձեր որոշումը, թույլ տվեք այդ ընտանիքները գնան, իրենց բնակարաններում ապրեն, մինչև տեսնեն՝ ինչ է լինում երկրի վիճակը:
Բա պառակտումը հենց այդտեղից չի սկսվո՞ւմ, որ ժողովրդին պառակտում են, կուպիտ են անում 18 քառակուսիներով: Փոխե՛ք ձեր որոշումը, ձնագնդիկի էֆեկտի պես՝ վաղը էս 50 հոգին դառնալու է 150 հոգի, պրոբլեմ է դառնալու: Բա կեղտոտություն չի՞ էդ, պառակտում եք, արա: Կարող է էդ 127 ընտանիքից մի մասը հաշմանդամ են, խնդիրներ ունեն, բայց կեսից շատ պատրիոտ են քո երկրի համար, էս շենքի համար, թողե՛ք գնանք էդ շենքում ապրենք, 2027 թիվը կարող է չհասնեք, արա՛, վաղը վրա տան, էս շենքն էլ գրավեն, տանեն ձեռքներիցդ, հենարան տվեք, կարողանանք ապրենք, պայքարենք:
Մարզպետարաններ, քաղաքապետարաններ, խի՞ եք էդքան անտարբեր ձեր քաղաքացիների հանդեպ, ինչքան հող ու տարածքներ եք իրար մեջ-մեջ անում, քյասիբը չի՞ վաղը ո…դ փրկելու, արա՛, էդ քյասիբն է ձեր համար կռվելու ու, Աստված մի արասցե՝ կռիվ եղավ, պատկերացնո՞ւմ եք՝ մեզ անտուն թողնողներին ինչ են անելու…»:
Քաղաքացու խոսքով՝ շենքից իրենց վտարելուց հետո իրենց բնակարանից արդեն բազմաթիվ ապրանքներ են անհետացել.
«Քյասիբին ավելի են սնանկացնում, որ պայքարող տեսակ չլինի՞, առը հա՛: Ես իմ պապերին չեմ մոռանա, երբեք, ուտող-ուրացողներ, հարց տվեք ձեզ, վերջին անգամ ե՞րբ եք գնացել ձեր պապու գերեզմանին, դուք թուրք չեք, դուք վախկո՛տ եք, հենց վախկոտներն են դավաճաններ:
Քյասիբներին թողնում են անտեր-անտիրական, քյասիբների արյունը ծծելով՝ մեծացաք 2018 թվականից էս կողմ: Պետություն, Կառավարություն, հարգելի՛, անհարգելի՛, մե՛ղք է քո ժողովուրդը, մուրա՞ն: 200.000 տան վարձ է սահմանվել, վերահսկողություն արա, որտե՞ղ գնամ ապրեմ, փողոցո՞ւմ, որ կռիվ եղավ, մեր պես սովածներն են կռիվ անելու, որ հող ձեռք բերեն, տուն կառուցեն վրեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում