![](/banners/BeFunky-design.jpg)
Հավի հյութեղ և համեղ լանգետներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/85922570.jpg)
Բաղադրիչներ
Հավի ֆիլե – 400 գ
Բուսայուղ – 2 ճ/գ
Ալյուր – 2 ճ/գ
Ձու – 1 հատ
Սոյայի սոուս – 4 ճ/գ
Շաքարավազ – 1 թեյի գդալ
Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Չիլի սոուս
Խմելի-սունելի
Պատրաստման եղանակը
Ֆիլեն կտրատել և ծեծել։
Պատրաստել մարինադը՝ խառնելով սոյայի սոուսը, չիլիի պղպեղը, բուսայուղը, կիտրոնի հյութը, շաքարավազը և համեմունքները, մանրակրկիտ խառնել։
Թաթախեք հավի միսը և թողեք մարինացվի սենյակային ջերմաստիճանում 30 րոպե։
Առանջին տարաների մեջ լցնել հարած ձուն և ալյուրը։
Հավի կտորները հանել մարինադից, թաթախել նախ ձվի, ապա ալյուրի մեջ, այնուհետև տապակել լավ տաքացրած տապակի մեջ: