«Խնդիրը շատ ավելի խորն է. Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, Հայաստանը հրաժարվել է զենքից ու մերժել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որը, ըստ Լավրովի երեկվա հայտարարության, կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ ուլտիմատումի առաջ կանգնած ՀՀ իշխանությունն աջակցություն ստանալու փոխարեն՝ Հայաստանը դարձել է գերտերությունների առճակատման հարթակ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում:
Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը, որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվել էր համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Արդեն երկու շաբաթ է անցել այն օրից, երբ 168.am-ը հունվարի 19-ին տեղեկություն հրապարակեց առ այն, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը կատարել է ՍԴ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություն, այն է՝ դատարանում արդեն ՍԴ դատավոր լինելուց ու իր փաստաբանի արտոնագիրը դադարեցնելուց հետո՝ դեկտեմբերի 28-ին, հանդես է եկել որպես ներկայացուցիչ՝ իր անվամբ ու ստորագրությամբ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ջերմուկ քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Երկու մարդ անհետ կորել է Ճապոնիայի Էհիմե հարավային պրեֆեկտուրայի ափերի մոտ երկու բեռնանավերի բախման հետևանքով, որոնցից մեկը խորտակվել է:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «35 տարի է Հայաստանի և´ իշխանությունը, և´ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով: Ի
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ Թովմասյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը: Ինչպես տեղեկացնում է «WWD» նորաձևության ամսագիրը, նրա մահը հաստատել է իսպանական Puig խումբը, որը վերահսկում է Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը։
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 2020թ. 44-օրյա պատերազմին, տարբեր դրվագներով հարուցված քրեական գործերին և քննիչների առջև խնդիր դրել՝ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, ժամկետային որոշակի սահմանափակումներ դնել այս գործերի քննության հանգամանքում: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե լավ մտադրություն է, սակայն պետք է հասկանալ, թե իրականում ինչ նպատակով են դա անելու և ում՝ ինչից են ուզում «մաքրել»:
Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։
Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին…»:
Արցախի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում վերսկսվել են ստուգարքները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հարցազրույցը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին և դրանում տեղ գտած անդրադարձը Ղարաբաղյան հիմնահարցի պատմությանը, ներկայիս իրավիճակին ու ՌԴ անելիքներին, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվեց հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակների ու հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի կողմից։ Նախ հիշեցնենք, թե ինչ ասաց ՌԴ արտգործնախարարը․
Հյուսիս-Հարավ միջանցքով պարենամթերքի մատակարարումները կընդլայնվեն դեպի Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքմենստան: Դրա շուրջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Չինաստանն ուսումնասիրում է հաղորդագրություններն այն մասին, որ չինական լրտեսական օդապարիկը թռչում է ԱՄՆ-ի օդային տարածքում: Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հորդորել է հանգստություն պահպանել՝ հավելելով, որ «ոչ մի ինքնիշխան երկրի տարածքը և օդային տարածքը խախտելու մտադրություն չկա»: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը:
Գուրգեն Արսենյան երեսփոխանն իրականում ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը. Սեյրան Օհանյան
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է եվրոպական երկրների վրա ազդեցության և Թուրքիայի դեմ վնասակար քայլեր իրականացնելու մեջ:
Տեսա լսումների արձագանքը՝ գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին. Անդրանիկ Թևանյան
Իրանը մշակել է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Արսենյան Գուրգենն առհասարակ ծանո՞թ է իր քաղաքական թիմի նախընտրական ծրագրին. Հովհաննես Հարությունյան
Ժողովրդավարության բաստիոնը դարձել է բռնապետության զնդան. Փաստաբան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներկայացնելու, պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ:
Դիմում եմ քաղաքացիներին, ովքեր ընտրել են Փաշինյանին՝ տվեք նրան հետևյալ հարցերը. Մենուա Սողոմոնյան