Բաժիններ՝

Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը: Ինչպես տեղեկացնում է  «WWD» նորաձևության ամսագիրը, նրա մահը հաստատել է իսպանական Puig խումբը, որը վերահսկում է Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը։

Պակո Ռաբանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում և աշխարհին հայտնի է դարձել 1960-ականներին։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1966 թվականին Փարիզում, հագուստը պատրաստվել է այլընտրանքային նյութերից ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ։ Իր հավաքածուներում նա օգտագործել է երկրաչափական պրոգրեսիաներ, փորձեր կատարել բոլոր տեսակի նյութերի համադրությամբ։ Նրա նախագծերից էին փետուրներով անձրևանոցները, կաշվից, պլաստմասսայից և մետաղից պատրաստված հագուստը և այլն։

Նորաձևության դիզայների հանդերձանքները կրել են կինոյի ամենահայտնի աստղերը, այդ թվում ՝ Օդրի Հեփբըրն և Ջեյն Ֆոնդան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728