37-ամյա Էդգար Մ.-ն Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության ԱՎՎ Ապարանի անձնագրային խմբի աշխատակիցները փետրվարի 2-ին պարզել են, որ կորցրած անձնագիրը վերականգնելու խնդրանքով դիմած 37-ամյա Էդգար Մ.-ն 2021 թ. հոկտեմբերի 19-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։