Բաժիններ՝

Չինաստանում փեսայի նախկին ընկերուհիները մեծ պաստառով գնացել են հարսանեկան արարողությանը

Չինաստանի մի բնակիչ, պատրաստվելով կյանքի ամենաերջանիկ օրերից մեկին՝ հարսանիքին, պատկերացում չի ունեցել, թե ինչով է իրականում այդ օրն ավարտվելու:

Ինչպես գրում է Oddity Central-ը, դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Յունան նահանգի Հենջդի գյուղում: Հարսն ու փեսան, հարսանիքի հյուրերն ապշել են, երբ միջոցառմանը ներկայացել են մի խումբ աղջիկներ՝ մեծ կարմիր պաստառով: Պարզվել է՝ նրանք փեսայի նախկին ընկերուհիներն են:

«Մենք Չեն Սոնի նախկին ընկրուհիներն ենք և այսօր մենք ոչնչացնենք քեզ», – գրված է եղել պաստառին:

«Դա ինձ չափազանց շփոթեցրեց: Հիմա կինս ու նրա ընտանիքը շատ դժգոհ են»,- ասել է տղամարդը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ շատ վատ է վարվել իր նախկին ընկերուհիներից որոշների հետ:

«Երբ փոքր էի և հասուն չէի, շատ աղջիկների եմ նեղացրել»,- tert.am—ի փոխանցմամբ՝ պատմել է Չենը՝ հավելելով, որ ցավում է նախկինում իր պահվածքի համար և մյուս տղամարդկանց խորհուրդ է տալիս հարգանքով վերաբերվել կանանց։

«Դուք պետք է հավատարիմ լինեք ձեր ընկերուհուն, այլ ոչ թե դավաճանեք նրան: Եթե ապագայում նա որոշի արտահայտել իր բողոքը, ձեր վերջը կգա», – ասել է Չենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս