
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կխաղա շվեդական «Բրոմապոյկարնա»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի շվեդական «Բրոմապոյկարնա»-ում: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բրոմապոյկարնա»-ն հանդես է գալու Շվեդիայի առաջնության բարձրագույն խմբում:
Չալըշըրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2018 թվականին: Ընտրանու կազմում անցկացրել է 23 հանդիպում:
Մինչ այս՝ Չալըշըրը հանդես է եկել շվեդական «Յուրգորդեն», «Սկելեֆտեա», «Յոնչյոպինգ», «Գյոթեբորգ», ինչպես նաև՝ հունական «Ապոլոն Սմիրնիս» և դանիական «Սիլկեբորգ» ակումբներում: