Ո՞վ է «զոհաբերվելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։

Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։

Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»:

Տեսանյութեր

Լրահոս