![](/banners/BeFunky-design.jpg)
35-ամյա Վահրամ Ս.-ն հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/sahman-3.jpg)
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 35-ամյա Վահրամ Ս.-ն, որը փետրվարի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին: