Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարողացել բացատրել իր մտադրությունները ՌԴ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimanche-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն կարողացել հստակ բացատրել իրենց մտադրությունները։

«Նրա (Մակրոնի – խմբ․) համար դաշինքը հարմար գործիք չէր Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու համար, և դրա անդամները չէին կարողացել հստակ բացատրել իրենց մտադրությունները, ինչը ռուսների կողմից դիտարկվել է որպես ծավալապաշտություն», – գրում է պարբերականը՝ վկայակոչելով Մակրոնին։

Հոդվածում նշվում է, որ ՆԱՏՕ-ի այս դիրքորոշումը «մասամբ» բացատրում է 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը և նրա հետագա գործողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս