Բաժիններ՝

Էրդողանը չի ցանկացել հետաձգել ընտրությունները Թուրքիայում. ԶԼՄ-ներ

Կուսակիցները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկում են համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ից տեղափոխել հունիսի 18, Սակայն նա անդրդվելի է, գրում է Hürriyet թերթը:

Թուրքիայում ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Habertürk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հինգշաբթի հայտնել է, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով, պարբերականի տվյալներով՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) իշխող կուսակցության խնդրանքով:

Հայտնի է դարձել, որ նախագահ Էրդողանն իր շտաբի հետ քննարկել է ընտրությունների օրը և հաստատակամ է եղել մայիսի 14-ի ավելի վաղ հայտարարված ամսաթվի վերաբերյալ։ Սակայն կուսակցական շտաբն առաջարկում է ընտրություններն անցկացնել հունիսի 18-ին։ Չորեքշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստում ընտրությունների օրն ընդգրկվել է օրակարգում։ Ըստ ստացված տեղեկատվության՝ քննարկվել է նաև, որ եթե ընտրությունները տեղի ունենան մայիսի 14 – ին, ապա կարող են խնդիրներ առաջանալ ընտրողների ցուցակների պատրաստման հետ կապված», – գրում է պարբերականը։

Դրա տեղեկացմամբ, նշվել է, որ երկրաշարժի շրջաններում փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են, եւ գործընթացը կարող է երկար ժամանակ տեւել: Քննարկվել է նաև, որ բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) պետք է ուսումնասիրություններ կատարի այն մասին, թե ինչպես են քաղաքացիները քվեարկելու երկրաշարժի տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս