Բաժիններ՝

«Կենսաբանություն»-ից 20 միավոր ստացել է 16 դիմորդ, իսկ «Աշխարհագրություն»-ից՝ ոչ ոք

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Փետրվարի 5-ին դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաներից։

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն արվել է  երկու առարկաների միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծություն։

Ըստ այդ, «Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 32 դիմորդ, քննությանը մասնակցել է 30-ը, միջին միավորը եղել է 14,06, դրական միավորի շեմը չի հաղթահարել երկու հոգի, 18-20 միավոր հավաքել է 6 հոգի։

Կարդացեք նաև

18-18,75 միավոր հավաքել է 2 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 4, իսկ 20 միավոր ոչ ոք չի հավաքել։

Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ․ քննությանը մասնակցել է 125 դիմորդ, միջին միավորը եղել է 12,81, 7,5-ից ցածր միավոր 2022թ․ հավաքել է 3 հոգի, 2023 թվականին՝ 2 հոգի։ 2022 թվականին 18-20 միավոր ստացել է 11 հոգի։

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 887 հոգի, մասնակցել է 865-ը, միջին միավորը եղել է 13,11-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 124 հոգի,  18-20 միավոր հավաքել է 182 դիմորդ։

18-18,75 միավոր հավաքել է 77 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 89, և 20 միավոր ստացել է 16 դիմորդ։

Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա «Կենսաբանություն» առարկայի դեպքում 2022թ․ միջին միավորը եղել է 11․96-ը, 7,5-ից ցածր միավոր 2022թ․ հավաքել է 358 հոգի, 2023թ․՝ 124 դիմորդ։ 18-20 միավոր 2022թ․ ստացել է 294 դիմորդ։

Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Նշենք, որ, ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս