Բաժիններ՝

«Մեծ թափով և ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում, կարգի են բերում, իսկ թե մոտավոր հաշվարկով ե՞րբ կբացվի տոնավաճառը, դա արդեն չենք կարող ասել». Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք՝ արդեն հայտնի՞ է, թե երբ կբացվի տոնավաճառը, քանի որ օրերս տեսչական մարմնի աշխատակիցները գնացել են այնտեղ, տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց.

«Տեսչական մարմնի աշխատակիցներն ընթացքում պարբերաբար այցելում են, խորհրդատվություն տալիս են, երեկ ևս գնացել են: Այնտեղ մեծ թափով և ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում, կարգի են բերում, իսկ թե մոտավոր հաշվարկով ե՞րբ կբացվի տոնավաճառը, դա արդեն չեմ կարող ասել: Տնօրինությունն ամեն ինչ անում է, որ շուտ բացվի»:

Նա նշեց, որ 2021 թ․ «Մալաթիա» տոնավաճառում ստուգում է իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրան տրվել է խախտումների վերացման կարգադրագիր՝ 1 տարուց ավելի ժամկետով, որպեսզի ամբողջությամբ վերացնի արձանագրված խախտումները։

Կարդացեք նաև

«Արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների և կանոնների բազմաթիվ խախտումներ: 2021 թ․ ստուգումից հետո Մալաթիա տոնավաճառի տնօրինությանը տրվել էր արդեն կարգադրագիր՝ սահմանելով հստակ ժամկետ։ Տնօրինությունը շուրջ մեկ տարի և ավելի ժամկետ է ունեցել շտկելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։ Աշխատանքները կատարվել են մասնակի։ Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրություն է կատարվել և խախտումների վերացման ուղղությամբ իրենց աշխատանքը գնահատվել է ոչ բավարար և Տեսչական մարմնի կայացրած որոշումը թողնվել է անփոփոխ՝ դադարեցման որոշումը մնացել է ուժի մեջ»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը:

Հավելենք, որ բոլոր այն օբյեկտներում, որտեղ այսուհետև կարձանագրվեն հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, միանգամից կկայացվի գործունեության կասեցման որոշում։

Տեսանյութեր

Լրահոս