«Մարդիկ միջինում ապրում են անհամեմատելի ավելի լավ, քան մի տարի առաջ». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե մարդիկ այսօր ավելի վատ են ապրում։

«Մարդիկ միջինում ապրում են անհամեմատելի ավելի լավ, քան մի տարի առաջ, տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս։ Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որը կա այսօր մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում։ Գործազրկությունը տեսել եք, երկու տարվա ընթացքում 18,6 տոկոսից երրորդ եռամսյակի տվյալները 16,1 է, բայց չորրորդ եռամսյակով մենք գուցե արդեն երկնիշ գործազրկության կյանքից դուրս գանք։

Բազմաթիվ նոր ընկերություններ են բացվել, մոտավորապես 37 հազար նոր իրավաբանական անձ է բացվել, որից 12 հազարը՝ ՍՊԸ կամ ՓԲԸ։ Այդ ընկերությունները ստեղծել են աշխատատեղեր, աշխատանքի են վերցրել նոր մարդկանց, ստեղծել են նոր արժեք, որն արտահայտված է տնտեսական ակտիվության մեջ։ Ընկերությունների գերակշիռ մեծամասնությունը ունեցել է շրջանառության աննախադեպ աճ»,- շեշտեց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս