
«Ասել են` 3 օրից աշխատելու ենք». տոնավաճառի աշխատակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ կայացրած որոշման:
«Ասել են՝ 1-3 օրվա մեջ մենք աշխատելու ենք: Հիմա մեր այստեղի մնալն անիմաստ է: Երկար բանակցություն է տարվում մեր խմբի հետ: Ամեն ինչ տավում է նրան, որ մենք ամենաշատը 3 օր հետո աշխատենք: Սխալ ա զեկուցվել տեսչական մարմնի ղեկավարին, նրանք երեկ եկել, տեսել են: Լիքը հարցեր կան, էն, ինչ եղել է, այդպես չէ»,- ասաց աշխատակիցներից մեկը: