
Սուրմալուն չի վառվել, պայթեցրել են, ես այնտեղ եմ եղել. ակցիայի մասնակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ այսօրվանից կասեցվում է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Պատճառն անվտանգության նորմերը չպահպանելն ու արձանագրված խախտումները չվերացնելն է: Եվ այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանցից մեկը հիշեցրեց Սուրմալու տոնավաճառում պայթյունի մասին և ասաց.
«Պաժառ չի եղել, տրաքացրել են մտադրված։ Ժողովուրդ, ես ներկա եմ եղել, բոլորդ մրոտ նկարս տեսած կլինեք։ Ես երբեք վարչապետին վիրավորած չկամ, բայց այսօր հայաթափություն է իրականացնում բառի բուն իմաստով»,- ասաց ակցիայի կին մասնակիցներից: