
Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ տարած հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Էնցո Կուակոյի հետ: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո` 1:6, 7:6, 6:2, 6:0 հաշվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին AusOpen-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: